2.08.2025
Ադրբեջանի ԶՈՒ-ն Մարտունու շրջանում խախտել է հրադադարը. ԱՀ ՊՆ
prev Նախորդ նորություն

Վերին Լարսի անցակետը կգործի սահմանափակ ռեժիմով

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։


Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթեւեկության սահմանափակումներ:


Լարսի մասին


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն օգոստոսի 17-ից 26-ը Վերին Լարսի անցակետում թողունակությունը կգործի սահմանափակ ռեժիմով՝ պայմանավորված անցակետի պլանային վերակառուցման հերթական փուլի անցկացմամբ: Վերին Լարսի անցակետում ՌԴ-ից դեպի Վրաստան ուղղությամբ 12 ուղեւորատար, այնուհետեւ 8 բեռնատար երթեւեկելի ուղիներում կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ:

Միքայել Մինասյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեջ. դատախազություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան