25.11.2024
Աշխատանքային օրենսգիրք. ի՞նչ է փոխվել
prev Նախորդ նորություն

Ալեն Սիմոնյանն ու Լեհաստանի դեսպանը քննարկել են տարածաշրջանում առկա մարտահրավերները

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 23-ին ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սքվեչինսկիին:


ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանի նորամուտը Հայաստան՝ մաղթելով արգասաբեր գործունեություն: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի եւ Լեհաստանի խորհրդարանների ակտիվ փոխգործակցությունը: Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նախորդ ամսին Լեհաստան կատարած իր պաշտոնական այցին՝ այն գնահատելով արդյունավետ եւ կարեւոր: Խոսելով օրենսդիրների միջեւ փոխգործակցությունից՝ անհրաժեշտ է համարվել ամրապնդել խորհրդարանական պատվիրակությունների փոխգործակցությունը միջազգային հարթակներում, մասնավորապես, միմյանց համար զգայուն հարցերում: Հանդիպմանը կարեւորվել է Լեհաստանի հայ համայնքի դերն ու նշանակությունը:


Քննարկվել են տարածաշրջանում գոյություն ունեցող բազմաթիվ անվտանգային մարտահրավերները, Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքները, ինչպես նաեւ անդրադարձ է եղել Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հայտարարություններին եւ զինուժի կողմից շարունակական ռազմական սադրանքներին: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանն անչափ կարեւորել է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումն անվտանգության եւ տարածաշրջանում կայունության ապահովման հարցում: