28.11.2024
Բելգիայի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան
prev Նախորդ նորություն

Արցախում օգոստոսի 19-ից քաղաքացու են որոնում

Արցախի ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնում այսօր հաղորդում է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի 35-ամյա բնակիչ Ն. Մ.-ն օգոստոսի 19-ին տնից դուրս է եկել ու առ այսօր չի վերադարձել։

Շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 17:00-ի սահմաններում, անասնապահությամբ զբաղվող քաղաքացին, կորած անասունները փնտրելու նպատակով դուրս է եկել Մարտակերտ քաղաքի հարակից տարածքներ ու մինչ օրս վերջինիս հետ կապ հաստատել չի հաջողվում։

Նրա հասակը 150-ից 155սմ է, հագին եղել է կապույտ վերնաշապիկ, սև ջինսե տաբատ և կապույտ-սպիտակ երանգներով սպորտային կոշիկ։

Անհետ կորած քաղաքացու մասին որևէ տեղեկությություն ունենալու դեպքում, խնդրում ենք անմիջապես դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարին։