28.11.2024
Ռուս խաղաղապահները ՌԴ և Արցախի 41 քաղաքացիների տեղափոխել են Արցախից Հայաստան
prev Նախորդ նորություն

Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Օգոստոսի 21-ին Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև առաջին անգամ անցկացվող բանակային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ուժային գերատեսչությունների ներկայացուցիչներն ու պաշտոնատար այլ անձինք:

Հաջողություն և ազնիվ մրցապայքար մաղթելով մրցույթի մասնակիցներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը և գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը համոզմունք են հայտնել, որ այս խաղերն առավել կամրապնդեն ուժային կառույցների ներկայացուցիչների մարզական մրցակցության ոգին և գործընկերային փոխգործակցությունը, իսկ առաջին անգամ անցկացվող այսօրինակ բանակային մրցաշարը կդառնա ամենամյա և ավանդական:

Ելույթ ունեցողները նաև ընդգծել են, որ մրցույթի մասնակիցները լավագույններից են, քանի որ անցել են նախընտրական դժվարին ճանապարհ, ուստի պատիվ ունեն ներկայացնելու իրենց ուժային կառույցները՝ առավելագույնս ցուցադրելով իրենց կամային որակները, արհեստավարժությունն ու մարզական հմտությունները:

Բանակային խաղերին մասնակցում են ՀՀ պաշտպանության, ներքին գործերի, արդարադատության նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների և քննչական կոմիտեների, դատախազության և պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, որոնք շուրջ մեկ շաբաթ կպայքարեն մի քանի մրցաձևերում:

Բանակային խաղերի բացման արարողությունը եզրափակվել է հավաքական թիմերի hանդիսավոր երթով և ՀՀ ԶՈՒ երգի և պարի համույթի ելույթով։