25.06.2025
«Սյունիք» օդանավակայան թռիչքներն իրականացվում են բացառապես ՀՀ օդային տարածքում
prev Նախորդ նորություն

Հայկական հրուշակեղենը կարտահանվի Եվրամիության երկրներ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից ձեռնարկված երկարատեւ բանակցությունների արդյունքում Եվրոպական հանձնաժողովի առողջապահության եւ սննդամթերքի անվտանգության գլխավոր տնօրինությունը Հայաստանի Հանրապետությունն ընդգրկել է Եվրամիության կողմից լիազորված երրորդ երկրների ցանկում: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։


Դա նշանակում է, որ այսուհետ Եվրամիության երկրներ կարող է արտահանվել Հայաստանում արտադրված կաթի եւ/կամ ձվի պարունակությամբ պատրաստված կոմպոզիտային արտադրանք (սննդամթերք, որը պարունակում է ինչպես բուսական ծագման, այնպես էլ կենդանական ծագման վերամշակված արտադրանք):


Եվրոպական հանձնաժողովի որոշումը կայացվել է Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտի գործառույթների, ինչպես նաեւ իրականացվող վերահսկողության արդյունքների հիման վրա:


 


 


 


 

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
23.06.2025
ՌԴ հատուկ ծառայությունները Սուքիասյանին կապում են ադամանդների մաքսանենգության հետ