5.10.2024
Արցախի ԱԳՆ-ն ողջունել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի տարածած տեսանյութը ծայրեծայր կեղծիք և ապատեղեկատվություն է. Արցախի ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հերթական սադրանքի համար տեղեկատվական հող նախապատրաստելու միջոցառումների շրջանակում, շարունակում է հետևողականորեն, իրականության հետ որևէ աղերս չունեցող տեսանյութ և հաղորդագրություններ տարածել: Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։


Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, թե իբր այսօր դիտարկվել է հայկական դիրքերի «ուժեղացում», ռուս խաղաղապահների ուղեկցությամբ բուժօգնության մեքենաներ են օգտագործվել հակահետևակային և հակատանկային ականների, զենք-զինամթերքի, ռէպ միջոցների փոխադրման համար, որոնք իբր նախատեսված են քաղաքացիական օդանավերի աշխատանքը խոչընդոտելու համար:


Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը և տարածված տեսանյութը ծայրեծայր կեղծիք և ապատեղեկատվություն է:


 


 

Մհեր Գրիգորյանն ու Լեհաստանի դեսպանը քննարկել են իրավիճակը Արցախում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mid.ru
05.10.2024
Հայաստանի նորանշանակ դեսպանը հանդիպել է Լավրովին. քննարկվել են երկկողմ հարաբերությունները