28.11.2024
Երեխային կտտանքների ենթարկած կնոջը կարող է նշանակվել 14-25 տարի ազատազրկում. Թումասյան
prev Նախորդ նորություն

ՆԳ նախարարի տեղակալը հորդորում է չտարածել երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Անչափահաս աղջկա նկատմամբ բռնություն կիրառած կինը հայտնաբերվել է․ նա այս պահին ոստիկանությունում է:


Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։


«Քանի որ բազմաթիվ զանգեր եմ ստանում համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա, տեղեկացնում եմ, որ ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է: Նա այս պահին ՆԳՆ Ոստիկանությունում է:


Պաշտոնական խողովակներով կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն:


Միաժամանակ, հորդորում եմ չտարածել տեսանյութը՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահը»,- գրել է Սարգսյանը։


Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս երեխայի։