20.04.2025
Հրաձգային վաշտի հրամանատարը մարտական դիրքի անձնակազմին հրամայել է նահանջել. ԳԴ
prev Նախորդ նորություն

Պապիկյանը ՀՀ-ում ԱՄՆ ռազմական կցորդին պարգևատրել է մեդալով

Օգոստոսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսին` Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ:


Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:


Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել գնդապետ Գրեգորի Փայփսին համագործակցության համար և մաղթել հաջողություն հետագա ծառայության ընթացքում:


Պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար նախարար Պապիկյանը ՀՀ-ում ԱՄՆ ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսին պարգևատրել է «Ռազմական համագործակցության համար» մեդալով:

ՊԵԿ-ը կանխել է չհայտարարագրված էլեկտրական սարքերի տեղափոխումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար