25.11.2024
«Որդիների կանչ»-ը՝ Փաշինյանին․ Խաղաղությունը չեն մուրում, այլ պարտադրում են
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում այսօր ջուրն ուղղակի հոսում է, ջուրը չի կառավարվում. վարչապետ

Կառավարությունը հաստատեց ջրօգտագործման թույլտվության տրամադրման, դրա ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, վերանայման, կասեցման, ուժը կորցրած ճանաչելու, դադարեցման կարգերը և ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը, հորատանցքի անձնագրերի, հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի ձևերը:


«Փոփոխությունը բխում է ջրային օրենսգրքից: Մենք նախորդ տարի ենք ամբողջությամբ ընդունել ջրային օրենսգիրքը: Նախագծի ընդունմամբ ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացը կհստակեցվի և հստակ և մատչելլի կլինի քաղաքացիների համար»,- ասաց ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը:


Նա նշեց, որ առաջինը հստակեցվել է ջրօգտագործման թույլտվության տրամադրման ժամանակ պահանջվող փաստաթղթերի ցանկը, տարանջատվել է ըստ նպատակների. այսինքն՝ գործող կարգավորմամբ, անկախ նպատակից, թղթերի նույն ցանկն է պահանջվում: «Մենք հիմա տարբերակել ենք հստակ՝ որի դեպքում ինչ փաստաթղթեր են պահանջվում: Երկրորդը՝ սահմանել ենք, որ մարմինների տեղեկատվության հիման վրա է, որ լիազոր մարմինը պետք է գնահատի հայտի դրական կամ բացասական եզրակացությունը:Հաջորդը, ըստ էության, մանրամասն ներկայացվում են ջրօգտագործման թույլտվության տրամադրման, դրա ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, վերանայման, կասեցման, ուժը կորցրած ճանաչելու և դադարեցման դեպքերը: Գործող կարգավորումներով սրանք որևէ կերպ կարգավորված չեն, և հայտնի չէ, թե որի դեպքում ինչ փաստաթղթեր են պետք»,- ասաց նախարարը:


Սիմիդյանի խոսքով՝ ևս մեկ կարևոր փոփոխություն է այն, որ ստորերկրյա ջրային ռեսուրսների դեպքում, բացի թույլտվությունից նաև անձնագիր է տրամադրվում, իսկ անձնագրի մեջ թույլտվության ժամկետը չի ֆիքսվում. նախարարի համոզմամբ՝ դա ռիսկ ունի, որ երկարացման դեպքում թույլտվությունը վերանայելու հնարավորություն չի լինի: «Այս կարգավորումը մեզ կօգնի թույլտվության ժամկետի հետ վերանայման, երկարացման պարագայում նաև վերանայել՝ այդ պահին ջրային ռեսուրսը մեզ թույլ տալի՞ս է, որ ջրօգտագործման թույլտվությունը լինի իքս չափի»,- ասաց Հակոբ Սիմիդյանը:


«Ջրի ճգնաժամը գլոբալ բնույթ է կրում, իսկ Հայաստանում այդ ճգնաժամը խորանում է ենթակառուցվածքների, ըստ էության, բացակայությամբ կամ մաշվածությամբ, և երկրորդը՝ ջրի նկատմամբ մեր ունեցած վերաբերմունքով»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«ՀՀ-ում այսօր ջուրն ուղղակի հոսում է, ջուրը չի կառավարվում»,- ավելացրեց նա՝ նշելով, որ դա լրջագույն խնդիր է: