11.06.2025
Ավտոմեքենա ներկրողներն ահազանգում են Վրաստանի կողմից իրականացվող սանկցիայի մասին
prev Նախորդ նորություն

Մարիա Զախարովան մեկնաբանել է Վագիֆ Խաչատրյանի առևանգումը

Լաչինի միջանցքում տեղի ունեցածը, անկասկած, դժվարացնում է առանց այդ էլ բարդ հանգուցալուծումների, փոխզիջումների և լուծումների որոնումը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ադրբեջանցի սահմանապահների կողմից ԿԽՄԿ պաշտպանության տակ գտնվող քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի առևանգման, ինչպես նաև նախօրեին Ռաշիդ Բեգլարյանի ձերբակալման մասին հարցին:


Նրա խոսքով՝ տեղի ունեցածը խորացնում է իրավիճակը։ 


«Մենք տեսել ենք նաև տրամագծորեն հակառակ գնահատականներ հայկական և ադրբեջանական կողմից։ Ելնում ենք հաշտեցման կարևորությունից ինչպես հայ-ադրբեջանական կարգավորման, այնպես էլ ղարաբաղյան բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման համատեքստում»,- ասաց Զախարովան։


 


 

Շփումներ են հաստատվել, դրանք կտան իրենց արդյունքները. Զախարովան՝ հումանիտար շարասյան մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը