22.04.2025
Քաղաքացու մուտքը ՀՀ արգելված է, անձնագիրը վերցրել են հետադարձ տոմսը ձևակերպելու համար. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Երկու օրից աստիճանաբար կկարգավորվի հացի սղության խնդիրը

Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտունու ալրաղացներում շուրջօրյա աշխատանք է տարվում ալյուրի և հացի պահանջարկն ապահովելու ուղղությամբ, իսկ Մարտակերտի ալրաղացը մեծ դժվարություններով կգործարկվի հավանաբար այսօր: Այս մասին հայտնում են Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից:

Ստեփանակերտի հացի արտադրամասերում հերթերը կառավարելու և ձեռք բերվող հացի քանակը վերահսկելու համար պետնախարարի հանձնարարությամբ տեղում ներկա են գտնվելու ԱՀ պետական եկամուտների կոմիտեի ու պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակիցները: Իրականացվող արտակարգ միջոցառումների արդյունքում երկու օրից աստիճանաբար կկարգավորվի հացի սղության խնդիրը:

"Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ իրավիճակին և հնարավորինս խնայողաբար կատարել հացի գնումները",-ասված է հաղորդագրության մեջ:


 

Դավիթ Տոնոյանի խափանման միջոց կալանավորումը դատարանի կողմից չի փոփոխվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան