26.11.2024
ՄԻՊ-ը առևանգված Վագիֆ Խաչատրյանի հարցը քննարկել է միջազգային գործընկերների հետ
prev Նախորդ նորություն

Անակնկալ կերպարավորում. Անահիտ Մխիթարյանը Տուրանդոտի դերում

Օպերայի եւ բալետի ազգային թատրոնում օգոստոսի 6-ին բեմ կբարձրանա Ջ. Պուչինիի վերջին գլուխգործոցը` Տուրանդոտ օպերան՝ նշանավոր սոպրանո, Հայաստանի վաստակավոր արտիստ Անահիտ Մխիթարյանի գլխավոր դերակատարմամբ:

Հայաստանյան և աշխարհի նշանավոր բեմերի հանդիսատեսի հիշողություններում անջնջելի են երգչուհու անզուգական երգեցողությունը, փայլուն խաղն ու առինքնող և անմոռանալի կերպարները: Այս բեմելը առանձնահտուկ է, քանի որ Ա. Մխիթարյանը առաջին անգամ է անդրադառնում Տուրանդոտին։

Նրա հետ այդ օրը Կալաֆի դերում հանդես կգա Իտալիայում գլխավոր դերերգերով հանդես եկած տենոր Հայկ Վարդանյանը։




Տուրանդոտ օպերայի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 1926 թվականին Միլանի Լա Սկալայում։

Հայաստանում բեմադրվում է առաջին անգամ։ Ռեժիսոր՝ Վ. Ստարոդուբցևը, նկարիչը՝ Մարիինյան թատրոնի դիզայներ Պ. Օկունևն, իսկ հագուստները պատրաստել է «Գաբաջյան նորաձևության տուն»-ը: Ներկայացնան գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Կ. Դուրգարյան: