26.11.2024
Քաղաքացին ոգելից խմիչքի ազդեցության տակ մոլորվել և հայտնվել է Բաքվի վերահսկվող տարածքում
prev Նախորդ նորություն

Եվս մեկ հայի մուտք ՀՀ արգելվել է. նա մտադիր է «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարել

"Հայաստան" խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը տեղեկացնում է, որ ևս մեկ հայ, այս անգամ Արենի Մարկոսյանը, արդեն 12 ժամից ավելի չի կարողանում մուտք գործել Հայաստան:


Նա նշել է, որ որևէ պատճառաբանություն չի ներկայացվում։ Արենին ԱՄՆ քաղաքացի է և ՀՀ է ժամանել Լիբանանից։

Փաստաբան Արսեն Բաբայանն այս կապակցությամբ գրում է.


"Պարզվում է օրվա իշխանությունը ևս մեկ հայի է արգելել մուտք գործել իր հայրենիք, Հայաստանի Հանրապետություն:
Արենի Մարկոսեանը Լիբանանից հայրենիք էր գալիս, որ դրանից հետո տուն՝ Վաշինգտոն վերադառնար: Գիշերը նրա մուտքը արգելվել է: Ըստ տեղեկությունների Արենին չի պատրաստվում Վաշինգտոն վերադառնալ: Մտադրված է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարել:

Հ.Գ. Տեսնես այս պահին Հայաստանի՞, թե՝ Ադրբեջանի «սև ցուցակում» են ավելի շատ հայերի անուններ գրված",- գրել է Բաբայանը: