27.11.2024
ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ
prev Նախորդ նորություն

Առաջիկա երկու-երեք օրերին Արցախում որոշակիորեն կրճատվելու է հացի արտադրանքի ծավալը

Նկատի ունենալով, որ վերջին շրջանում հացի պահանջարկը զգալիորեն ավելացել է, ալրաղացները ալյուր արտադրում են հնձվող ցորենից, իսկ տեղումների պատճառով ցորենի բարձր խոնավությամբ պայմանավորված ալյուրի արտադրման գործընթացը ընթանում է դանդաղ ու զուգորդվում է չորացման հավելյալ աշխատանքներով՝ այդ պատճառով առաջիկա երկու-երեք օրերին որոշակիորեն կրճատվելու է հացի արտադրանքի ծավալը: Այս մասին հայտնում է Արցախի Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը:

"Շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբր հաց չի լինելու, իրականությանը չեն համապատասխանում: Խնդրում ենք հատկապես այս օրերին հացի գնումները կատարել չափավոր, որպեսզի նվազագույն չափով ապահովվելու հնարավորություն ունենան բոլորը",- ասված է հայտարարության մեջ: