6.07.2025
Իմ շուրջ հայտարարությունները զուրկ են որևէ հիմքից և ունեն պառակտիչ նպատակներ. Բալասանյան
prev Նախորդ նորություն

ՀՀ դեսպանը Ֆրենկ Փելոնին է ներկայացրել Վագիֆ Խաչատրյանի առևանգման և ձերբակալման դեպքը

Հուլիսի 31-ին դեսպան Լիլիթ Մակունցը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փելոնի հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:


Զրույցի ընթացքում դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները, որոնք հանգեցնում են ԼՂ-ում հումանիտար աղետի, ինչպես նաև հուլիսի 29-ին ԿԽՄԿ աջակցությամբ Հայաստան բուժման տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի կողմից առևանգման և ձերբակալման դեպքը:


Ընդգծվել է, որ Ադրբեջանի նման գործողությունները լրացուցիչ սպառնալիք են ստեղծում ԼՂ բնակչության իրավունքների ու անվտանգության համար:


 

Արայիկ Հարությունյանը բոլոր ակտիվ քաղաքական շրջանակների հետ կսկսի խորհրդակցություններ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով