26.11.2024
Ադրբեջանը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը
prev Նախորդ նորություն

Սևանի «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնի սաները հանդիպել են միջազգային PR փորձագետի հետ

Հուլիսի 28-ին Ռուսաստանում նշվում է PR մասնագետի օրը։ Սա երիտասարդ տոներից մեկն է. այն առաջին անգամ նշվել է 2004 թվականին։


PR մասնագետները պատասխանատու են ընկերության, ապրանքանիշի կամ ապրանքի արտաքին հաղորդակցության համար. նրանք շփվում են լրատվամիջոցների հետ, հետեւում են հաճախորդների արձագանքներին եւ վերահսկում ընկերության ներկայությունը սոցիալական ցանցերում:

Այսօր Սևանում գործող «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնում իրականացվող ռուսաց լեզվի անվճար դասընթացների սաների համար կազմակերպվել էր օնլայն հանդիպում միջազգային PR ոլորտի փորձագետ Մարիա Լյամցևայի հետ։

Հանդիպման ընթացքում առաջատար մասնագետը կենտրոնի սաներին ներկայացրեց, թե ինչ է PR-ը, ինչով է զբաղվում PR մասնագետը, ինչ պարտականություններ ունի նա, ինչից է սկսվում կարիերայի ճանապարհը, ինչ պետք է անել, որպեսզի հաջողության հասնել ոլորտում, որտեղ կարելի է սովորել մասնագիտւոթյունը և շատ այլ հարցեր։
Սևան քաղաքում գործող կենտրոնի սաները մեծ ուշադրությամբ լսեցին բանախոսին, ապա նրան ուղղեցին իրենց հարցերը։

-Հանդիպումը շատ հետաքրքիր, ուսուցողական և արդյունավետ էր աշակերտների համար, քանզի մասնագիտություն ընտրելիս պետք է անպայման որպես օրինակ ունենան այնպիսի մարդկանց, որոնք ունեն անցած ճանապարհ, հաստատավել են իրենց մասնագիտության մեջ՝ դառնալով ոլորտի առաջատար մասնագետ։ Շատ ուրախ կլինենք, որպեսզի նման հանդիպումները լինեն շարունակական, - նշեց ուսուցչուհի Նեկտար Համբարձումյանը։

VERELQ-ը հիշեցնում է, որ «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամի նախաձեռնությամբ եւ Ռուսաստանի Հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի (НИИРК) աջակցությամբ հունիսի 5-ից Արենի, Սևան եւ Գանձակ համայնքներում գործում են «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնները, որտեղ իրականացվում են ռուսաց լեզվի անվճար դասընթացներ։

«Ռուսաց լեզվի և մշակույթի» բացումը նպատակ ունի երեխաներին ոչ միայն անվճար սովորեցնելու ռուսաց լեզուն, այլև նրանց ծանոթացնել հայ-ռուսական ընդհանուր պատմությանը, մշակույթին, արվեստին, գրականությանը, ժառանգությանը։

Նշենք, որ Կենտրոններց յուրաքանչյուրն ունի իր անվանումը՝«Տիեզերք», «Գրականություն» և «Արվեստ»։

Մասնակիցների ուսումնական ծրագիրը հարուստ է՝ ներառյալ լեզվի ուսուցում, ընթերցանություն, հանդիպումներ փորձագետների հետ, էքսկուրսիաներ, ինչպես նաև ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտումներ, քննարկումներ, տարատեսակ միջոցառումներ։ Նախաձեռնությունը կարևոր է փոքր գյուղերի համար։ Ապագայում նախատեսվում է կենտրոնների գործունեության ընդլայնում։