27.07.2025
ՀՀ-ն ու Գերմանիան քննարկել են քիմիական արդյունաբերության ոլորտում համագործակցության հարցեր
prev Նախորդ նորություն

Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցել է ՀԸԳՀ քաղհասարակության պլատֆորմի կազմակերպած միջոցառմանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի քաղաքացիական հասարակության պլատֆորմի կողմից ներկայացված 3 խորհրդատվական կարծիքների քննարկման բացման արարողությանը, որին մասնակցում էին նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի քաղաքացիական հասարակության պլատֆորմի նախագահ Լուսինե Հակոբյանը:


Կառավարությունից հայտնում են, որ միջոցառման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Քաղաքացիական հասարակության պլատֆորմի գործընկերներին կատարված աշխատանքի համար և կարևորել ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման շրջանակներում կառավարության և քաղաքացիական հասարակության միջև ձևավորված ինստիտուցիոնալ համագործակցությունը:


Միջոցառման ընթացքում փոխվարչապետը պատասխանել է ՀԸԳՀ կիրարկմանն առնչվող և քաղհասարակության ներկայացուցիչներին հետաքրքրող մի շարք հարցերի:

Բացեք Արցախի կյանքի ճանապարհը. Սերժ Սարգսյանը դիմել է Բայդենին, Պուտինին և Մակրոնին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին