25.11.2024
Բրյուսելյան հանդիպումը Լաչինի միջանցքի բացման առումով կոնկրետ արդյունք չտվեց. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Մոսկվայում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳՆ-ների եռակողմ հանդիպման անցկացման շանսերը շատ լավն են

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը Մոսկվայում, որը հուլիսի 15-ին առաջարկել էր անցկացնել ՌԴ ԱԳՆ-ն։


«Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման անցկացման շանսերը շատ լավն են։ Երբ մենք փորձագետներից, ովքեր աշխատում են նման հանդիպում նախապատրաստելու ուղղությամբ, ստանանք կոնկրետ առաջարկ ժամկետների վերաբերյալ, մենք անպայման կկիսվենք այդ մասին»,- հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Զախարովան։