20.04.2025
Ադրբեջանը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով ականանետ. Արցախի ՊԲ
prev Նախորդ նորություն

Վիտալի Բալասանյանին տեղափոխել են հիվանդանոց

Արցախի հերոս, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը, գրում է news.am-ը: 


«Վիտալի Բալասանյանը սրտի հետ կապված խնդիր ունի, այժմ հետազոտություններ են իրականացվում, որոնցից հետո պարզ կդառնա, թե ինչ միջամտությունների կարիք կա»,- նշեց Մարտիրոսյանը։


Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 14-ին, իրավապահները ձերբակալել են Վիտալի Բալասանյանին: Նա ձերբակալվել է ԱՀ քրեական օրենքգրքի 337 հոդվածի 1-ին մասով հանցանք կատարելու կասկածանքով: Արցախի քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։


 

Փաշինյանը մեկնել է Բրյուսել Ալիևի և Միշելի հետ բանակցությունների
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար