27.11.2024
Օտարման ոչ ենթակա տարածքը վաճառվել, ապա նվիրատվությամբ գրանցվել է Սեդրակյանի կնոջ անունով
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Միացյալ Թագավորության մշակույթի նախարարին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Միացյալ Թագավորության մշակույթի նախարար Ջոն Ուիթինգդեյլին: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների բազմոլորտ, այդ թվում՝ մշակույթի բնագավառում ակտիվ համագործակցելու հեռանկարները:


ԱԺ-ից հայտնում են, որ նախարարը, երկար տարիներ լինելով ՄԹ-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ, նշել է, որ մանրամասն տեղեկացված է մեր երկրում տեղի ունեցող իրավիճակի, 44-օրյա պատերազմի հետեւանքով ադրբեջանցիների կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին: Նա անընդունելի է համարել մարդու հիմնարար իրավունքների դեմ ցանկացած ոտնձգություն` նկատի ունենալով նաեւ Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական զինուժի շարունակական ագրեսիան:


Հանդիպմանը զրույց է ծավալվել տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելու անհրաժեշտության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման եւ զարգացման կարեւորության շուրջ: