ԱԺ նախագահը նկատողություն հայտարարեց Հովիկ Աղազարյանին ու Արթուր Սարգսյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում այսօր տեղի ունեցած քաշքշուկից հետո նկատողություն հայտարարեց ՔՊ-ական Հովիկ Աղազարյանին ու "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին:
Նա հայտարարեց, որ չի ցանկանում իրավիճակը սրել, ուստի ավելի կոշտ կարգապահական միջոցներ չի ձեռնարկել, սակայն կատարվածը կոռեկտ չի համարում։ Նրա խոսքով, տեղի ունեցածը ընդդիմության կազմակերպված սադրանքն է, որը չունի հստակ օրակարգ, որը սադրանքների օգնությամբ փորձում է լրացնել այն։ Նա վստահ է, որ ընդդիմությունն օգտագործեց միջադեպը, որպեսզի դուրս գա խորհրդարանի նիստից և չմասնակցի առաջիկա Կառավարության հետ հարցուպատասխանին, որին ներկա է լինելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Խորհրդարանի նախագահը շնորհակալություն հայտնեց Պետական անվտանգության ծառայությանը, խնդրեց լինել հանդուրժող, ինչպես նաև չտրվել սադրանքներին։