24.11.2024
Կրեմլը ներկայացրել է Փաշինյանի մոսկովյան այցի ծրագրի մանրամասները
prev Նախորդ նորություն

Երևանը ցանկանում է կայունություն՝ կանխելով «սողացող պատերազմը». Արշակյան

Հայաստանը տարածքային պահանջներ չի ներկայացնում իր հարեւաններից ոչ մեկին, այդ թվում՝ Ադրբեջանին։ Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին, ասել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ։


«Խոսքը կոնկրետ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման մասին է։ Հայաստանը ելնում է այն դիրքից, որ տարածքային պահանջներ չի ներկայացնում իր հարեւաններից ոչ մեկին, այդ թվում՝ Ադրբեջանին։ Սա ըստ էության նշանակում է, որ մենք կարիք ունենք հստակեցնելու մեր պետություններին պատկանող սահմաններն ու տարածքները»,- ասաց նա։ Փոխխոսնակը նշեց, որ այս փուլում խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել, դրա մշակումն ավարտված չէ, հետևաբար՝ խոսքը այն սկզբունքների մասին է, որոնց հիման վրա այն կկառուցվի։ «Խոսելով 86,6 հազար քառ. կմ (Ադրբեջանի տարածք) մենք հստակություն ենք բերում»,- ասաց նա։


Արշակյանը նշել է, որ արցախյան հիմնախնդրի ոլորտում հայկական կողմը փորձում է գործընթացը տանել միջազգային ձևաչափի ստեղծմանը, որի շրջանակներում հենց Ստեփանակերտը կքննարկի Բաքվի հետ անվտանգության և բոլոր իրավունքների հարցերը։


«Ինքնորոշման հարցը Արցախի ժողովրդի իրավունքի խնդիրն է: Իսկ բանակցային սեղանի շուրջ ինքնորոշման առարկայի բացակայության պայմաններում, երբ Երևանը խոսում է Ստեփանակերտի անունից, նրանք սկսում են իրավիճակը դիտարկել որպես տարածքային վեճ»,- ասաց նա՝ մատնանշելով Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղիղ երկխոսության անհրաժեշտությունը։ «Պետք է հասկանալ, որ մենք (Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելով) արտահայտում ենք ոչ թե Արցախի, այլ Հայաստանի դիրքորոշումը»,- ասաց նա։


Միաժամանակ Արշակյանը նշել է, որ տարածաշրջանում իրավիճակը շատ անկայուն է և պայթյունավտանգ, հետևաբար Հայաստանը հանդես է գալիս սեփական շահերը պաշտպանելու դիրքերից։ Հայաստանը միակողմանիորեն չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այս ճանաչումը պետք է լինի փոխադարձ»,- ասաց նա։


Այդ գործողությունների այլընտրանքը կլինի սողացող պատերազմը, նշել է նա։ Արշակյանը բացատրեց, որ Երևանը չի ցանկանում, որ ներկա պայթյունավտանգ իրավիճակը շարունակվի, այլ ձգտում է կայունացման՝ ստանալով իրական երաշխիքներ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության համար։ Նա ընդգծել է, որ այս բոլոր խնդիրների քննարկմանը պետք է մոտենալ «սթափ հաշվարկով ու սառը գլխով»։