16.09.2025
Հիշողության, պատմության դասերի մերժումը կհանգեցնի Հայաստանի կործանմանը
prev Նախորդ նորություն

Հարցն այլ է՝ ինչո՞ւ ենք շարունակում մասնակցել Եվրատեսիլին

Ռուսաստանը վերականգնում է Ինտերտեսիլը, որը անցկացվել է դեռեւս ԽՍՀՄ տարիներին, հետո ընդհատվել ԽՍՀՄ փլուզմամբ եւ իրողությունների փոփոխությամբ:


ՌԴ արտգործնախարար Լավրովին հարցրել են Ինտերտեսիլի սեպտեմբերի 20-ին կայանալիք համերգին Հայաստանի բացակայության մասին, նա էլ պատասխանել է, թե այդ հարցը պետք է ուղղել Հայաստանին, իսկ իրենք ուրախ կլինեին տեսնել հայ ընկերներին:


Ես իհարկե գլոբալ առումով Հայաստանին չէի ուղղի հարց, թե ինչո՞ւ չենք մասնակցում Ինտերտեսիլին: Իսկ ո՞րն է ծախս անելու եւ մասնակցելու իմաստը:


Ես լայն առումով կուղղեի Հայաստանին հարց, թե ինչու՞ ենք շարունակում մասնակցել Եվրատեսիլին ու Հանրային հեռուստաընկերության խողովակով ծախսում ռեսուրսներ մի պրոցեսի վրա, որը չունի հանրային որեւէ օգտակարություն:


Ընդ որում էական չէ, մասնավորի ներգրավումով է այդ ծախսը կատարվում, թե՞ ոչ: Մասնավորը եթե պատրաստ է ծախսել այդ փողերը իբրեւ թե հանրային շահի համար՝ որն ապահովելուն կոչված է Հանրայինը, թող այդ ծախսը անի հանրային նշանակության այլ նպատակների վրա, այլ ոչ թե իբրեւ Հայաստանի հանրահռչակում՝ շոու բիզնեսի կոնկրետ մարդկանց կյանքը դասավորելու վրա:


Վերլուծաբան Հակոբ Բադալյան

 Թուրքիան ավարտել է Հայաստանի ու Իրանի սահմանների ականազերծումը
16.09.2025
Թուրքիան ավարտել է Հայաստանի ու Իրանի սահմանների ականազերծումը