4.04.2026
ՆԳՆ-ն ձեռք է բերել արհեստական բանականությամբ հրահանգներ կատարող ԱԹՍ-ներ
prev Նախորդ նորություն

Կոստանյանն ու Ֆրանսիայի նախագահի խորհրդականը քննարկել են տարածաշրջանային օրակարգի հարցեր

Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահի Մայրցամաքային Եվրոպայի և Թուրքիայի հարցերով խորհրդական Բերտրան Բուշվալտերի հետ:


Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերություններին՝ երկուստեք գոհունակությամբ ընդգծելով ամենաբարձր մակարդակով տարվող ակտիվ և շարունակական քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև ռազմավարական կարևորություն ունեցող ուղղություններով արդյունավետ և զարգացող համագործակցությունը։


Հանգամանալից քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։


ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները` բարձր գնահատելով Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման ուղղությամբ Ֆրանսիայի կողմից գործադրված ջանքերը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Հռոմի Պապի հետ
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար