16.09.2025
Սամվել Շահրամանյանը ԿԳՄՍՆ–ից հերքում է պահանջում
prev Նախորդ նորություն

ՀՀ փոխվարչապետն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում:


Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անձամբ իր և Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքի և Հայաստան-Իրան միջպետական հարաբերությունների զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար:


Դեսպանը, շնորհակալություն հայտնելով փոխվարչապետին ձևավորված կառուցողական համագործակցության համար, նշել է, որ Իրանը շարունակում է աջակցել տարածաշրջանում հարատև կայունություն և խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերին:


Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ վերջին երկու տարիների ձեռքբերումները առանցքային նշանակություն ունեցող ոլորտներում, մտքեր փոխանակել առաջիկա անելիքների և հնարավոր համատեղ նոր ծրագրերի շուրջ:


Մհեր Գրիգորյանը նորանոր հաջողություններ է մաղթել դեսպանին իր հետագա գործունեության մեջ՝ նշելով, որ նա մշտապես կմնա Հայաստանի բարեկամը:

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը
Հաջորդ նորություն next
 Թուրքիան ավարտել է Հայաստանի ու Իրանի սահմանների ականազերծումը
16.09.2025
Թուրքիան ավարտել է Հայաստանի ու Իրանի սահմանների ականազերծումը