4.04.2026
COP17-ի նախապատրաստման շրջանակում տեղի է ունեցել հանդիպում ավիափոխադրողների հետ
prev Նախորդ նորություն

Գյումրու ավագանին չեղարկվեց ամենամյա «Գյումրու օր» տոնակատարությունը

Սեպտեմբերի 16-ի  նիստում Գյումրու ավագանին չեղարկվեց ամենամյա «Գյումրու օր» տոնակատարությունը։


Նիստի օրակարգում էր նաև տոնակատարության կազմակերպման և անցկացման հարցը։ Քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Լիլիթ Թովմասյանը իր զեկույցում նշել է, որ միջոցառումը կազմակերպելու համար անհրաժեշտ է 6 միլիոն դրամ։


Քվեարկությունից առաջ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը առաջարկեց հանել հարցը օրակարգից։
«Առաջարկում եմ հանել այս հարցը, քանի որ զգում եմ, որ տրամադրությունը այն չէ, և ցրտելու է», - բացատրել է Գյումրու քաղաքապետը։


Տոնակատարությունը չեղարկելու նախաձեռնությանը աջակցել է նաև «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը։ Արդյունքում, հարցը հանվեց օրակարգից առանց քվեարկության, և «Գյումրու օր» տոնակատարությունը պաշտոնապես չեղարկվեց։


Այնուամենայնիվ, ավագանու ՔՊ խմբակցությունը նախաձեռնել է արտահերթ նիստ։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը՝ նշելով, որ գյումրեցիները չեն կարող զրկվել արդեն ավանդույթ դարձած տոննը պատշաճ կերպով նշելու հնարավորությունից։

Վեհափառը հանդիպումներ է ունեցել Վատիկանի մի շարք կառույցների պատասխանատուների հետ
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար