25.11.2024
Կկարգավորվի կառուցապատողից անշարժ գույքի ձեռքբերման գործընթացի կազմակերպումը
prev Նախորդ նորություն

ՌԴ-ի հետ աշխատելու ենք այնպես, որ չհայտնվենք Արևմուտքի պատժամիջոցների տակ. Փաշինյան

Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ հայտնվել Արևմուտքի պատժամիջոցների տակ: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Նրա խոսքով, Ռուսաստանի դեմ արեւմտյան երկրների կողմից կիրառվող պատժամիջոցների լույսի ներքո համագործակցության հարցը բազմիցս դարձել է քննարկման առարկա ինչպես ռուսական կողմի, այնպես էլ Հայաստանի արեւմտյան գործընկերների հետ։ Այս թեմային Հայաստանի արձագանքը նույնական էր՝ թե՛ Ռուսաստանի Դաշնության հետ քննարկումների, թե՛ արեւմտյան երկրների հետ քննարկումների դեպքում, վստահեցրել է Փաշինյանը։


«Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, Հայաստանը Ռուսաստանի հետ ունի ռազմավարական և դաշնակցային հարաբերություններ, Ռուսաստանի հետ կան խորը և ռազմավարական տնտեսական հարաբերություններ։ Մյուս կողմից՝ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ հայտնվել արեւմտյան երկրների պատժամիջոցների տակ։ Ըստ այդմ՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք գործելու ենք այնքանով, որ չենք ենթարկվի Արեւմուտքի պատժամիջոցներին։ Հայաստանն այդքան ռեսուրս չունի պատժամիջոցներին դիմակայելու համար: Բացի այդ, եթե մենք պատժամիջոցների տակ լինենք, մեր դաշնակիցներից ոչ մեկը դրանից լավ չի լինի։ Միաժամանակ մենք կփչացնենք մեր հարաբերությունները մեր արեւմտյան գործընկերների հետ»,- ասել է նա։


Այս գծի շրջանակներում կառավարությունը հստակ հանձնարարականներ է տվել համապատասխան կառույցներին, և այդ հանձնարարականների կատարումը գտնվում է խիստ հսկողության տակ։ Նույն գիծն է գծված Իրանի պարագայում, վստահեցրեց Փաշինյանը: