22.11.2024
Սոթքի ուղղությունն Ադրբեջանին հետաքրքիր է և´ կոնկրետ հանքի, և´ դիրքային առումով. կարծիք
prev Նախորդ նորություն

Բաքուն Հայաստանի և Արցախի հանդեպ վարում է «դասական» հիբրիդային պատերազմ. կարծիք

Բաքվի բարբարոսական վարչախումբը Հայաստանի և Արցախի հանդեպ վարում է «դասական» հիբրիդային պատերազմ։


Այդ մասին Տելեգրամի իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:


"Վարդենիսի տարածաշրջանի Սոթքի հատվածում թշնամու զինված ագրեսիան ուղեկցվում է ոչ պակաս ագրեսիվ քարոզչական գործողությամբ, որի շրջանակում Հայաստանի տվյալ տարածքի տեղանունների պաշտոնական անվանումները՝ Սոթքն ու Վարդենիսը, մշտապես փոխարինվում են ինչ-որ «Զոդ» և «Բասարքեչար» բարբարոսական տարբերակներով։


Սրա պատասխանը քարոզչական տիրույթում պետք է լինի մեկը՝ բոլոր պաշտոնական հաղորդագրություններում, էլ չասեմ ԶԼՄ-ների տիրույթում, պիտի գործածվի «Արցախից բռնազավթված Քարվաճառի տարածք» ձևակերպումը, օրինակ՝ «թշնամու զինուժն Արցախից բռնազավթված Քարվաճառի տարածքի դիրքերից գնդակոծել է...» և այլն։


«Տեղանվանական պատերազմը» նույնպես պատերազմ է, և այդտեղ ևս բարբարոսներին որևէ դիրք չպետք է զիջվի", - ասված է նրա գրառման մեջ։