23.11.2024
 Հայաստանը որևէ զիջման չպետք է գնա «Նեմեսիսի»-ի պատրվակով Թուրքիայի պահանջներին ընդառաջ
prev Նախորդ նորություն

Սոթքի ուղղությունն Ադրբեջանին հետաքրքիր է և´ կոնկրետ հանքի, և´ դիրքային առումով. կարծիք

Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով արդեն մեկ ամիս է Սոթքի հանքը չի աշխատում: Ադրբեջանցիներն ամեն ինչ արել են հանքի աշխատանքներին խոչընդոտելու համար: Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

"Նշեմ, որ մարտական դիրքերի մի մասն անցնում է հենց հանքի տարածով, տեղում դիրքեր ունեն և´ հայկական, և´ ադրբեջանական կողմերը:

Սոթքի ուղղությունն Ադրբեջանին հետաքրքիր է և´ կոնկրետ հանքի, և´ դիրքային առումով. ադրբեջանական արկածախնդրությունը այս ու հետագա փուլերում պետք է կանխել",- գրել է ընդդիմադիր պատգամավորը:


VERELQ-ը հիշեցնում է, որ ժամը 06:00-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:


Ժամը 10:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: