15.10.2024
Արցախը պատանդի կարգավիճակում է` դրանից բխող բոլոր ծանր հետևանքներով. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Հայաստանը որևէ զիջման չպետք է գնա «Նեմեսիսի»-ի պատրվակով Թուրքիայի պահանջներին ընդառաջ

Բնականաբար, Հայաստանը որևէ զիջման չպետք է գնա «Նեմեսիսի» գործողության հուշարձանի պատրվակով Թուրքիայի պահանջներին ընդառաջ։ Այս կարծիքն է արտահայտել քաղաքագետ Արմեն Պետրոսյանը:


"Անկարայի նպատակային հակահայ քայլերի համար ընդամենը պատեհ առիթ էր պետք՝ երկրաշարժից հետո թվացյալ դրական մթնոլորտը կոտրելու համար։

Թուրքիայի ԱԳ նախարար Մ.Չավուշօղլուն այսօր արդեն բաց տեքստով, բայց անուղղակի կերպով ակնարկել է Հայաստանից Անկարա-Բաքու տանդեմի ակնկալիքի մասին. դա «Զանգեզուրի թյուրքական միջանցքն» է։

Վերոնշյալի համատեքստում, բնականաբար, միամտություն կլինի որևէ դրական սպասում ունենալ Հայաստան-Ադրբեջան առաջիկա բանակցություններից, քանի որ Ալիևը, առանց ավագ եղբոր՝ Էրդողանի համաձայնության, որևէ քայլ չի կատարելու։

Բնականաբար, իրավիճակի վրա զգալի ազդեցություն կարող են ունենալ Թուրքիայում անցկացվելիք համապետական ընտրությունները, որոնց հնարավոր արդյունքներն էլ դեռևս հստակ կանխատեսելի չեն",- գրել է Պետրոսյանը։


 


 


 

Սոթքի ուղղությունն Ադրբեջանին հետաքրքիր է և´ կոնկրետ հանքի, և´ դիրքային առումով. կարծիք
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ