22.04.2025
Չհայտարարված այց «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն». ՄԻՊ-ն արձանագրել է խնդիրներ
prev Նախորդ նորություն

Մեր հարևան, բարեկամ, դաշնակից Իրանը. Անդրանիկ Թևանյանը հանդիպել է դեսպանի հետ

ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն այսօր դեսպանատանը հանդիպել է ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ։

"Մեր հարևան, բարեկամ, դաշնակից Իրանը. qննարկել ենք հայ–իրանական հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին և անվտանգությանը վերաբերող հարցեր։


Անդրադարձել ենք նաև սոցիալ–տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում հայ–իրանական համագործակցության հնարավորություններին և դրանց զարգացման հեռանկարներին։

Հարգարժան դեսպանի հետ պայմանավորվեցինք մեր հանդիպումները դարձնել պարբերական",- գրել է Թևանյանը։


 


 

Փաշինյանը չգիտեր. նախկին քաղաքապետը՝
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան