24.11.2024
Հալեպում կայացել է հումանիտար առաքելություն իրականցանող 12-րդ խմբի հերթափոխը
prev Նախորդ նորություն

Հուսով ենք, որ Ալեն Սիմոնյանի այցը կնպաստի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը

Ալեն Սիմոնյանի այցը Թուրքիա բավականին կարևոր փաստ է:  Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Բաբկեն Թունյանը՝ ամփոփելով մայիսի 4-5 Անկարայում տեղի ունեցած նիստի արդյունքները:


Նա հույս հայտնեց, որ դա կնպաստի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ « չնայած այն բոլոր բարդ խնդիրներին ու մարտահրավերներին, որ մեր առջև ծառացած են»:


Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք նիստի շրջանակում քննարկվել է Երևանում «Նեմեսիս»-ի հերոսներին նվիրված հուշարձանի հարցը, որի դեմ Թուրքիան բարձր մակարդակով արդեն իր դժգոհությունն արտահայտել է, Թունյանն ասաց.


««Նեմեսիս»-ի հուշարձանի հետ կապված հարցը քննարկման առարկա դարձել է Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, որին մասնակցում էինք նաև մենք: Թուրքական կողմը նշել է, որ իրենց համար հասկանալի չէ, թե ինչպես կարելի է հարաբերությունների կարգավորման ջանքերի ֆոնին այդ հուշարձանը բացել: Պարոն Սիմոնյանը պատասխանել է, որ, եթե կա հարաբերությունները կարգավորելու կամք, ապա չենք կարծում, որ նման իրադարձությունները կարող են խոչընդոտ հանդիսանալ հարաբերությունների կարգավորման համար, որովհետև շատ ավելի կարևոր խոչընդոտներ են եղել, կան ու, գուցե, դեռ լինեն»:


Հիշեցնենք, ի պատասխան հուշարձանի տեղադրման, Թուրքիան փակել է հայկական ավիաուղիների ինքնաթիռների համար իր օդային տարածքը: