3.04.2026
Իգոր Խաչատուրովն արդարացվեց
prev Նախորդ նորություն

Հալեպում կայացել է հումանիտար առաքելություն իրականցանող 12-րդ խմբի հերթափոխը

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ մայիսի 6-ին կայացել է Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպ քաղաքում հումանիտար առաքելություն իրականացնող 12-րդ խմբի հերթափոխը:


Ականազերծողներից բաղկացած հերթական խումբը մեկնել է Հալեպ և այնտեղ կիրականացնի իր առաքելությունը: Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական պարոն Դավիթ Թադեվոսյանը հերթափոխի կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետության հումանիտար առաքելության խմբի կենտրոն՝ ողջունելու Հալեպ ժամանած 12-րդ հերթափոխի հայ մասնագետներին, ինչպես նաև հաջողություն մաղթելով մարդասիրական աշխատանքների իրականացման մեջ։ Հանդիպմանը քննարկվել են նոր հերթափոխի աշխատանքային գործունեության հետ կապված մի շարք հարցեր:


Համաձայն հակաականային գործողությունների միջազգային չափորոշիչների 12-րդ խմբի ականազերծողները, անցնելով ուսումնական նախավարժանք, կսկսեն դաշտային աշխատանքները:


 



 


 

Հուսով ենք, որ Ալեն Սիմոնյանի այցը կնպաստի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար