24.11.2024
prev Նախորդ նորություն

Իգոր Խաչատուրովն արդարացվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր գեներալ Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին, արդարացնելու մասին որոշում է կայացրել:


VERELQ-ը հիշեցնում է, որ Խաչատուրովը մեղադրվում էր այն բանի համար, որ 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 08.30-ի սահմաններում, անհնազանդության ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիների հետ փակել էր Երեւան քաղաքի Կիեւյան փողոցի 15 հասցեի դիմացի երթեւեկելի հատվածը՝ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը: Իգոր Խաչատուրովը կալանավորվել էր երկու ամսով, բայց հուլիսի 11-ին ազատ արձակվել գրավի դիմաց: