"Արվեստ հանուն խաղաղության". Արտակ Թադևոսյանի անհատական ցուցահանդեսը
"Արվեստ հանուն խաղաղության". Այս խորագիրն է կրում գյումրեցի արվեստագետ Արտակ Թադևոսյանի անհատական ցուցահանդեսը, որը տեղի կունենա հունիսի 19-ին ժամը 18:30-ին «Նարեկացի» արվեստի միությունում ՝ “Hi-Am” բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ։
Արտակ Թադևոսյանի աշխատանքները ներկայացվում են ՛՛ HayAr ՛՛բրենդի ներքո։
Յուրօրինակ աշխատանքների հումքը պարկուճներն են։ Արվեստագետն իր ստեղծագործություններով խաղաղության կոչ է հղում ամբողջ աշխարհին։ Մահաբեր զենքերի մնացորդները նրա ձեռքերում փոխում են իրենց էներգիան և ծառայում գեղեցիկին՝ զարդերի և քանդակների ստեղծմանը։ Անհատական ցուցահանդեսում կներկայացվեն Արտակ Թադևոսյանի հեղինակած զարդերը,քանդակները և գեղանկարները, որոնք թեև արվեստի տարբեր ուղղություններ են ներկայացնում, բայց կրում են նույն ուղերձը՝ խաղաղություն ամբողջ աշխարհին։