21.04.2025
Վարչապետը ցավակացական նամակ է հղել Սերբիայի նախագահին
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Իրանը քննարկել են դատապարտյալների փոխանցման հարցը

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղիին և երրորդ աստիճանի խորհրդական Սեյեդ Ալի Ֆալլահին:


Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատապարտյալների փոխանցման և դատաիրավական ոլորտում առկա համագործակցությունն ու դրա հեռանկարները: Արմենուհի Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել Արդարադատության նախարարության իրավասության սահմաններում հետամուտ լինել Հայաստանի Հանրապետությունում պատիժը կրող ԻԻՀ քաղաքացի դատապարտյալների և կալանավորների իրավունքների անխոչընդոտ իրացմանը:


Փոխդեսպանը բարձր է գնահատել մինչ օրս իրականացված հայ-իրանական համատեղ արդյունավետ աշխատանքը դատապարտյալների փոխանցման ոլորտում և հույս հայտնել, որ ապագայում ևս կգրանցվեն համագործակցության բարձր ցուցանիշներ:


Կողմերը քննարկել են հետագա համագործակցության հեռանկարները՝ նախանշելով փոխգործակցության նոր ուղիներ:


 


 


 

Սուրեն Պապիկյանը անակնկալ այցելել է N զորամաս
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան