23.11.2024
Իշխանությունը տարբեր բնույթի ոչ առաջնային քննարկումների դաշտ է ձևավորել, որը մեծ ծուղակ է
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը շրջանառում է նոր ձևակերպում՝ «Հայաստանի հետ պայմանական սահման»

Ադրբեջանը շրջանառում է նոր ձևակերպում՝ «Հայաստանի հետ պայմանական սահման»։ Այն, որ սահմանը որոշվում է Ալիևի ցանկությունների պայմանական քարտեզով, հարցի միայն մի կողմն է։ Այս մասին նոր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:


«Ավելի խորքային հարց է, որ մենք այսօր իսկապես ունենք պայմանական Հայաստան, պայմանական Արցախ, պայմանական հասարակություն, պայմանական կառավարություն, պայմանական պայքար, պայմանական հեռանկար։
Որքան էլ տարօրինակ հնչի, բայց հենց հակառակորդն է մեզ հուշում մեր անելիքը, այն է՝ դառնալ իրական։

Ունենալ.

- Իրական օրակարգ
- Իրական պատկերացումներ վիճակի մասին
- Հետպատերազմյան վերականգնման իրական ծրագրեր
- Իրական բանակցություններ
- Իրական Հայաստան, իրական Արցախ
- Եվ այս ամենին հասնելու համար՝ իրական իշխանություն
- Երևանի գալիք ընտրությունները նույնպես պետք է լինեն իրական։ Իրական թեկնածուներով, իրական պայքարով, իրական հակադրությամբ, իրական շարունակությամբ։

Հիմա պատկերացրեք, թե որքան մեծ է հավանականությունը՝ այս բոլոր ուղղություններով կեղծ ճանապարհներով գնալու։
Հանրային պրոցեսների, քաղաքական մտքի և ձևաչափերի բովանդակությունը այս փուլում պետք է լինի դա՝ վերադառնալ իրականություն, ունենալ իրական պատկերացումներ և իրական մարդկանցով անցնել դժվար, բայց իրական ճանապարհ",- գրել է Հովհաննիսյանը։