23.11.2024
Փաշինյանը ֆուտբոլի գնդակի է վերածել մեր երկիրը. հարվածներ ենք ստանալու և՛ ՌԴ–ից, և՛ ԱՄՆ–ից
prev Նախորդ նորություն

Իշխանությունը տարբեր բնույթի ոչ առաջնային քննարկումների դաշտ է ձևավորել, որը մեծ ծուղակ է

44-օրյա պատերազմի վերաբերյալ վերջին օրերին իշխանությունը տարբեր բնույթի ոչ առաջնային քննարկումների դաշտ է ձևավորել, որն իրականում մեծ ծուղակ է` դասալիքներից մինչև ռազմաճակատի լոկալ ուղղություններով դրվագների ուսումնասիրություն: Այս մասին գրում է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

"Գլխավոր խնդիրներից մեկն է հասկանալ, թե ինչպես է ստացվել, որ տեխնիկական հետախուզության և այլ աղբյուրներից եկող հավաստի տեղեկատվության պայմաններում, երբ ակնհայտ էր, որ պատերազմ է լինելու, ինչո՞ւ զինված ուժերը խաղաղից պատերազմականի չի բերվել:

Որքան հասկանում եմ, հարվածի գլխավոր ուղղություն Արցախի ՊԲ-ում եղել է ընդամենը զգոնության բարձրացում, իսկ ՀՀ բանակային կորպուսներից եկող ազդակները հակասական են:

Նիկոլ Փաշինյանը, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը պետք է պատասխան տան, թե ինչու զորքերը համապատասխան մարտական վիճակի չեն բերվել:

ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պետք է պարզ հարցի պատասխանի` ներկայացրել է՞ ԳՇ պետին ճշգրիտ իրավիճակը և ինչու՞ ՊԲ-ն համապատասխան վիճակի հրաման չի ստացել, ի՞նչ հիմնավորմամբ է ԳՇ պետը մերժել զորքերը խաղաղից պատերազմականի փոխադրելու որոշումը:

Այս հարցերի պատասխանները պետք է տրվեն իրավապահներին, իսկ մնացածը ընդհանուր իրավական գործընթացների մաս պետք է կազմի:

Իհարկե շարունակում եմ պնդել, որ այս իշխանության պայմաններում քննիչ հանձնաժողովները, իրավապահ համակարգը քաղաքական իշխանությանը «ջրից չոր հանելու» գործառույթ ունեն և ասածս հաջորդ իշխանություններին է վերաբերվում",- գրել է պատգամավորը: