25.11.2024
Եռաբլուրում կհիմնվի Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված անտառպուրակ
prev Նախորդ նորություն

ԱԶԲ-ն Հայաստանում տնտեսական աճի դանդաղում է կանխատեսում

Հայաստանում տնտեսական աճն ավելի քան կրկնապատկվել է՝ 2021 թվականի 5.7%-ից 2022 թվականին հասնելով 12.6%-ի, հիմնականում պայմանավորված աշխուժացող պահանջարկով և աճող ներդրումներով, ինչն արտացոլվել է Ռուսաստանից մարդկանց և կապիտալի մեծ ներհոսքով։ Կանխատեսվում է, որ աճը կդանդաղի՝ 2023 թվականին հասնելով 6.5%-ի, իսկ 2024 թվականին 5.5%-ի՝ կախված ներքին և արտաքին պահանջարկից։ Ըստ կանխատեսման գնաճը կդանդաղի՝ 2023 թվականին հասնելով մինչև 7.0%-ի, ինչը կշարունակվի՝ 2024 թվականին հասնելով 6.2%-ի։


Այս մասին ասվում է այսօր լույս տեսած 2023 թվականի ապրիլի Ասիական զարգացման հեռանկարների (ԱԶՀ) զեկույցում: 


Զեկույցը ցույց է տալիս, որ կրթության հզորացումն էական նշանակություն ունի Հայաստանի ներառական և կայուն աճի համար։ Երկրին պետք են այնպիսի կրթական չափորոշիչներ, որոնք կբավարարեն բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և աշխատանքային շուկայի պահանջները։ Զեկույցում ընդգծվում է, որ ներդրումները դպրոցների ենթակառուցվածքներում և ուսումնառության համար նախատեսվող ֆիզիկական պայմաններում նույնպես կարևոր են հասանելիությունը և որակը բարելավելու համար, ինչի համար պահանջում է կապիտալ ծախսերի ավելացում՝ երկրի ողջ տարածքում երկրաշարժադիմացկուն դպրոցներ կառուցելու համար։


Նշենք, որ ընդհանուր առմամբ՝ ԱԶԲ-ն կանխատեսում է 4.8% աճ 2023 և 2024 թվականներին Ասիայի և Խաղաղօվկիանոսային տարածաշրջանի համար: