27.11.2024
ԱԺ-ն պետք է նախաձեռնի տխրահռչակ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը. Լևոն Տեր-Պետրոսյան
prev Նախորդ նորություն

Հաղորդում հանցագործության մասին. Էդգար Ղազարյանը դիմել է իրավապահներին

Էդգար Ղազարյանը ԱԺ-ում սկանդալային նիստից հետո գրառում է արել, որում նշում է.

"Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության գործընթացն ընթանում է ՀՀ Սահմանադրության և օրենքների կոպիտ խախտումներով, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից օրենքի ժամկետների խախտմամբ առաջադրվել է Սահմանադրությանը և օրենքի պահանջներին չհամապատասխանող թեկնածու, իսկ այդ խմբակցության մի շարք պատգամավորների (այդ թվում հանձնաժողովի անդամ չհանդիսացող) կողմից ցուցաբերվել է ակնհայտ խուլիգանական պահվածք, ֆիզիկական բռնության իրական սպառնալիքներով` խոչընդոտելով հանձնաժողովի բնականոն աշխատանքը և ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված թեկնածուի պարտականությունների կատարման և իր Սահմանադրական իրավունքների իրացնան հնարավորությունները։

Իրավապահ մարմիններն այս գրառումը կարող են դիտարկել, որպես հաղորդում հանցագործության մասին"։