Նմուշի համար գոնե մեկ ընդդիմադիր պատգամավոր չկա, որ իրենց առաջադրած թեկնածուին պաշտպանեն
Այս պահին խորհրդարանում տեղի է ունենում Քրեական օրենսգրքով սահմանված հոդվածով խուլիգանություն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
"Թաթար-մոնղոլական արշավանքը Մոցարտի 40-րդ սիմֆոնիան է տեղի ունեցող խուժանության դեմ։
Ընդդիմության տոտալ բացակայությամբ, իշխանական դիշովկա հրոսակը, անլվա, հակահիգիենիկ շակալների նման վրա են տվել Էդգար Ղազարյանին եւ նիստը վերածել բարդակի։
Նմուշի համար գոնե մեկ ընդդիմադիր պատգամավոր չկա, որ իրենց իսկ առաջադրած թեկնածուին վրա տված խուլիգաններին, թեկուզ իրենց բնորոշ կիսավախեցած տեմբրով, մի թեթեւ բան ասի։
Էդգարը միայնակ իր վրայից թափ է տալիս գարշհոտ ճանճերին",- գրել է նա։
Նշենք, որ ԱԺ գլխադասային հանձնաժողովում շարունակվում է խայտառակ քննարկում՝ ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի շուրջ: ՔՊ-ական պատգամավորները պատգամավորին ոչ հարիր պահվածքով են իրենց պահում՝ վիրավորելով, նսեմացնելով Էդգար Ղազարյանին, սակայն որևէ ընդդիմադիր պատգամավոր նիստին չի մասնակցում: