23.11.2024
Ադրբեջանի ԶՈւ-ն փորձել է առաջխաղացում կատարել Արցախում. ՊՆ
prev Նախորդ նորություն

«Սանսեթ Բուլվար»-ը բացարձակ գլուխգործոց է. Թամարա Գվերդծիթելի

2023 թվականի ապրիլի 6-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Էնդրյու Լլոյդ Ուեբերի բրոդվեյան լեգենդար մյուզիքլի՝ «Սանսեթ Բուլվար»-ի պրեմիերան:


Երևանյան «Սանսեթ բուլվարը» ստեղծվում է միջազգային բեմադրական և դերասանական թիմի կողմից հատուկ Հայաստանի համար. այս շքեղ նվերը մայրաքաղաքին պատրաստում է SKYFIST STUDIO պրոդյուսերական ընկերությունը ՝ Պողոս Հարությունյանի ղեկավարությամբ: Բեմադրությունն իրականացրել է Անտոն Մուզիկանտսկին, իսկ գլխավոր դերում (Նորմա Դեզմոնդ) ականավոր դերասանուհի և երգչուհի Թամարա Գվերդծիթելին է:


Գվերդծիթելին առաջին անգամ չէ հյուրընկալվում Հայաստանում: Հիշում է՝ տարիներ առաջ Երևան է այցելել համերգներով, իսկ այս անգամ նրան բոլորովին այլ բան է Հայաստան բերել. «Շատ անհանգիստ եմ և շնորհակալ եմ, որ ինձ համար մի աշխարհ է բացվում, որտեղ բոլորովին ուրիշ եմ»:

Խոսելով մյուզիքլի մասին՝ Գվերդծիթելին նշում է. «Երաժշտական առումով «Սանսեթ Բուլվար»-ը բացարձակ գլուխգործոց է: Կերպարիս յուրաքանչյուր արիան մենախոսություն է ու դերասանուհու համար սեփական ներկայացում: Ես երգել եմ երգեր իմ ողջ ստեղծագործական կյանքում և սիրում եմ դրանցից յուրաքանչյուրը, բայց հիմա իմ առաջ նոր խնդիր է դրված՝ ոչ միայն երգել մի շարք զարմանալի ստեղծագործություններ, այլև մնալ կերպարի եւ սյուժեի մեջ։

Նորմայի ամենազարմանալի արիան «As we never said goodbye»-ն է: Դա իմ հերոսուհու էությունն է,արվեստի անշահախնդիր ծառայությունը նրա կյանքն է։ Այս լեգենդար երգը բոլոր արտիստների մասին է։ Հատկապես նրանց մասին, ովքեր արդեն գիտեն «ծափերի համը»։ Ես չեմ բաժանվի այս երգից, և այն անպայման կմնա իմ երգացանկում: Նրա համար նույնիսկ համերգային ծրագրում տեղ եմ գտել»։

«Սանսեթ Բուլվար»-ում զբաղված են և՛ ռուս, և՛ վրացի, և՛ հայ արտիստներ` Եվգենի Ելպաշևը (Ջո Գիլիս), Ալիա Ագադիլովան (Բեթի Շեյֆեր), Արթուր Մանուկյանը (Մաքս ֆոն Մայերլինգ), Արամ Կարախանյանը (Շելդրեյք/Մանֆրեդ), Սերգեյ Դանիելյանը (Սեսիլ Դեմիլ) եւ այլք:

«Սանսեթ Բուլվար»-ը՝ Բրոդվեյի առաջին մյուզիքլն է, որը պաշտոնապես և օրինական կերպով բեմադրվել է Հայաստանում․ նախագիծն անցել է նույն փաստագրական ընթացակարգը, ինչ ցանկացած հայտնի մյուզիքլ, որը «տեղափոխվում է» նոր երկիր և թարգմանվում նոր լեզվով։ Լիցենզիայի համաձայն՝ ներկայացումը կցուցադրվի միայն 6 անգամ։