20.04.2025
Մոսկվան դեմ է ղարաբաղյան խնդրի ուժային կարգավորմանը
prev Նախորդ նորություն

Մալենա Մարդ. ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը

Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը կանոնավոր այցեր է կատարում Ադրբեջան եւ Հայաստան: ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Մալենա Մարդը:

Նրա խոսքով՝ հատուկ ներկայացուցչի մանդատի մեջ է մտնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցությունը:

«ԵՄ-ի եւ հակամարտության կողմերի միջեւ շփումները շատ կարեւոր են: Մենք վճռականորեն սատարում ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը»,- ասել է Մարդը:
Կարեն Կարապետյանը հանդիպել է Դմիտրի Մեդվեդևին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար