20.04.2025
Սուրեն Պապիկյանը հրամանատարական կազմին տվել է համապատասխան հանձնարարականներ
prev Նախորդ նորություն

Որ դեպքում է Ստեփանակերտը պատրաստ Բաքվի հետ բանակցել

Ստեփանակերտի ու Բաքվի միջև բանակցային գործընթացը հնարավոր են միայն միջազգային ձևաչափով ու ստանձնած պարտավորությունների կատարման երաշխիքների առկայության պայմաններում: Այս մասին ասուլիսում հայտարարեց  Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը:


Նրա խոսքով, 44-օրյա պատերազմից հետո ռուս խաղաղապահների միջնորդությամբ Բաքվի և Ստեփանակերտի միջև տեղի են ունեցել հանդիպումներ, ու թեև վերջին հանդիպման օրակարգը ադրբեջանական կողմը փորձել է խեղաթյուրել, սակայն այդ հանդիպման նպատակը կայանում էր նրանում, որ քննարկվեին ապաշրջափակման իրավիճակով պայմանավորված էլեկտրամատակարարման, գազամատակարարումների խափանման հետ կապված հարցեր:


«Ադրբեջանի նման փորձերն անընդունելի են: Սակայն մենք, ռուս խաղաղապահների միջնորդությամբ, պատրաստ ենք նույն ձևաչափով նշված հարցերի լուծման համար հանդիպումներ ունենալ: Բայց եթե անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում ընթացող բանակցություններով ձեռքբերված բանակցություններն Ադրբեջանը խախտեց, ինչպե՞ս կարող է երկկողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունները չխախտել: Հետևապես միայն միջազգային ձևաչափով են հնարավոր բանակցությունները, նման գործընթացի կարևորագույն բաղադրիչը պետք է լինեն ստանձնած պարտավորությունների կատարման երաշխիքները»,-ասաց նախարարը:


 


 

Հայաստանի սահմանին և Արցախում լարվածության աճը Զախարովան կապում է ԵՄ առաքելության հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար