26.11.2024
ՀԱՊԿ-ի կողմից մինչեւ քաղաքական գնահատական չհնչի, չի կարող լինել համարժեք գործողություն. ՔՊ
prev Նախորդ նորություն

ՀՀ փոխարտգործնախարարն Արգենտինայում քննարկել է տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր

Մարդու իրավունքների համաշխարհային 3-րդ ֆորումին մասնակցելու նպատակով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մարտի 21-ին հանդիպում է ունեցել Արգենտինայի արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարարի տեղակալ, դեսպան Պաբլո Անսելմո Տետտամանտիի հետ։

Անդրադարձ կատարելով Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին՝ Վահե Գևորգյանը ներկայացրել է Լաչինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի համապատասխան վճռի անվերապահ իրականացման անհրաժեշտությունը։ Քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

Այցն ամփոփվեց Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի այցելությամբ և համայնքային կառույցների ղեկավար կազմի հետ հանդիպմամբ։