6.06.2025
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այց կկատարի Բալթյան երկրներ
prev Նախորդ նորություն

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը պատրաստվում է Երևանի ավագանու ընտրություններին

Երևանի ավագանու սպասվող ընտրություններին կմասնակցի ևս մեկ քաղաքական ուժ՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը:


Տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ի լրումն 2022 թ. նոյեմբերի 19-ին կայացած IV համգումարում ընդունված բանաձևի, ինչպես նաև ս/թ հունվարի 26-ի և փետրվարի 20-ի ԴԱԿ քաղխորհրդի որոշումների, ս/թ մարտի 22-ին տեղի է ունեցել քաղխորհրդի նիստ, որի ընթացքում կայացվել են հետևյալ որոշումները.


1․ ԴԱԿ առաջնորդ Սուրեն Սուրենյանցին հանձնարարվել է ավարտին հասցնել «Պետականություն» կոմիտեի ձևավորումը։


2․ Ընդունվել են ստվերային կառավարություն կազմելու հետևյալ սկզբունքները․


ա) սահմանել Հայաստանի Հանրապետության զարգացման երկամյա միջնաժամկետ ծրագիր,


բ) քաղաքական ուժերի և գործիչների հետ համագործակցության հիմք ընդունել 1991-1998, 1998-2008, 2008-2018, 2018-2023 թթ ժամանակահատվածների քաղաքական գնահատականների ընդհանրությունը,


գ) հանրային քննարկման ներկայացնել ապագա կառավարության ՀՀ ռազմավարական զարգացման ոլորտային ծրագրերը, այդ թվում՝ վերջին 30 տարիների ընթացքում մշակված, սակայն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով գզրոցներում մնացած կամ մերժված ծրագրերը,


դ) յուրաքանչյուր ոլորտի ծրագիրն իրականացնող ապագա պաշտոնյային որոշել մրցակցային սկզբունքով,


ե) համաձայն ՀՀ զարգացման երկամյա միջնաժամկետ ծրագրի, վարչապետի թեկնածուի համար սահմանել 100-օրյա հակաճգնաժամային գործողությունների փաթեթ,


զ) վարչապետի թեկնածու առաջադրել երկամյա միջնաժամկետ ծրագրի իրականացումն ստանձնող և դրա շուրջ քաղաքական, հանրային համախմբում ապահովող գործչին։


3. Կուսակցության ակտիվին նախապատրաստել Երևանի ավագանու 2023 թվականի ընտրություններին։


 

Կիլոգրամներով թմրամիջոցներ, հրազեններ․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Հաջորդ նորություն next
 ԱՊՀ գագաթնաժողովը կկայանա Դուշանբեում հոկտեմբերի 10-ին
05.06.2025
ԱՊՀ գագաթնաժողովը կկայանա Դուշանբեում հոկտեմբերի 10-ին