24.11.2024
Երևանում է ՀՀ-ՌԴ միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսաստանյան պատվիրակությունը
prev Նախորդ նորություն

Վենեսուելայի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ փոխնախարարին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մարտի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության նորանշանակ դեսպան Խեսուս Ռաֆայել Սալասար Վելասկեսին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ (նստավայրը՝ Մոսկվա):


Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, շնորհավորելով նշանակման առթիվ՝ ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին հաջողություն է մաղթել բարդ և պատասխանատու գործում: Հանդիպման շրջանակներում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի զարգացման հնարավորություններին, կարևորել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը, այդ թվում բազմակողմ հարթակներում:  


Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը և վերջին զարգացումները։ Շեշտվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշուման կարևորությունը, որով, ի թիվս այլոց, Ադրբեջանին պարտադրվել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:


Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ տեսլականը: