24.11.2024
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ժամանել է Հայաստան
prev Նախորդ նորություն

ԱԱԾ գնդապետը՝ ԴԱՀԿ գլխավոր քարտուղար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 16-ին որոշում է ստորագրել, համաձայն որի Աշոտ Ավագյանը նշանակվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր քարտուղար:


Կենսագրություն


ԱԱԾ Գնդապետ
Ծննդյան վայրը և ամսաթիվը՝ ք․ Երևան, 20.11.1965 թ.


Կրթություն


1984-1991 թթ․ Կ. Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետ


Աշխատանքային գործունեություն


1983թ․ Երևանշին ընկերությունում որպես բանվոր


1983-1984 թթ․ Գյուղշին միավորումում որպես բանվոր


1987թ․ Մաշտոցի շրջանի շինվերանորոգման վարչությունում որպես բանվոր


1988-1989թթ. Հայգյուղշին տրեստում որպես փականագործ


1991-1995թթ. Քանաքեռի ալյումինի գործարանում որպես մեխանիկ


1995-2018թթ. ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում որպես կրտսեր օպերլիազոր, օպերլիազոր, ավագ օպերլիազոր, բաժանմունքի պետ, բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ, վարչության պետ


2018-2019թթ. «Խաչհար» ՍՊ ընկերությունում որպես ֆինանսական գծով փոխտնօրեն


2020-2021թթ․ ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունում որպես վարչության պետի տեղակալ


2021թ.   ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունում որպես վարչության խորհրդական


2021թ. առ այսօր ՀՀ ԱԱԾ գիտա-ուսումնական կենտրոնում որպես ավագ դասախոս


2021-2023թթ.  ԱՆ ՀԿԱԾ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար


16․03․2023թվականից  ԱՆ ՀԿԱԾ գլխավոր քարտուղար


Պարգևներ


ՀՀ նախագահի կողմից՝  «Մարտական ծառայության» մեդալով։


ՀՀ ԱԱԾ տնօրենի կողմից՝  «Անբասիր ծառայության» համար մեդալով, Անվտանգության մարմինների պատվավոր աշխատակից կրծքանշանով, ինչպես նաև անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար կրծքանշանով։


ՀՀ Ոստիկանապետի կողմից՝  Համագործակցության ամրապնդման համար մեդալով։


Պարգևատրվել է նաև ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ Սահմանային զորքերի գերատեսչական մի շարք մեդալներով և պատվոգրերով։


Այլ


1985-1987 թթ․ ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, ավագ սերժանտ