24.11.2024
Լաչինի միջանցքը փակվել է Պրահայում Փաշինյան-Ալիև համաձայնության արդյունքում․ Թևանյան
prev Նախորդ նորություն

"Кто кого?" Արցախում հիմա տեղի է ունենում սուբեկտության ոչնչացման վերջին արարը

Արցախում հիմա տեղի է ունենում սուբեկտության ոչնչացման վերջին արարը. այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:


«ԼՂ-ում կարող է չեղարկվել սահմանադրական իշխանությունը: Շրջափակված Արցախում էլիտա կոչվածը գզվռտոցի մեջ է՝ ինֆորմացիոն պատերազմի «ուժեղ արսենալով»....»,- գրել է Սուրենյանցը:


VERELQ-ը հիշեցնում է, որ շաբաթ օրը լուրեր տարածվեցին, թե Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանին նախագահ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է ազատել զբաղեցրած պաշտոնից: Այս լուրերը, թերևս, այլ պայմաններում այլ կերպ ընկալվեին, բայց որևէ մեկի մոտ կասկած չհարուցեց, որ դրանց տակ հիմքեր կան, քանզի նույն օրn առավոտյան Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին էր ակնարկել ու անգամ հայտարարել, որ դրանց անցկացման պարագայում պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը:


Պարզ էր՝ Արցախը հայտնվել է ներքաղաքական լուրջ գզվռտոցների էպիկենտրոնում և պատճառը նաև այն է, որ վերջին օրերին Ռուբեն Վարդանյանը բացահայտ դուրս է եկել ՀՀ իշխանությունների դեմ՝ մի հարթության մեջ դնելով Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին: 


«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երեկվա ելույթները հաստատեցին, որ Արցախի համար միակ հնարավոր ընտրությունը պայքարն է։ Պետք է պայքարել՝ հույսը դնելով սեփական ուժերի վրա։ Պայքարել Հայաստանի քաղաքացիների աջակցությամբ, որոնք վերջին ընտրություններում քվեարկել են քաղաքական այն ուժերի օգտին, որոնք իրենց ծրագրերում հայտարարել են Արցախին լիակատար աջակցության մասին»,- հայտարարել էր Ռուբեն Վարդանյանը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի նույն օրը հրավիրված ասուլիսներից հետո։


Հասկանալի էր, որ մշտապես Փաշինյանին պաշտպանող, հետպատերազմյան շրջանում նրան  որևէ անգամ չմեղադրած Արայիկ Հարությունյանին պարտադրվելու էր սանձել Վարդանյանին և հեռացնել նրան, հատկապես, որ Ադրբեջանի իշխանությունները ՌԴ նախկին քաղաքացու տեղափոխվելն Արցախ ու նման բարձր պաշտոնին նշանակվելը բավականին ծանր էին տարել ու պարբերաբար նման պահանջ են ներկայացնում, թե՝ Ռուբեն Վարդանյանի հեռացումը "օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին"... այս փուլում, ինչպես տեսնում ենք, Հարությունյանին դա չհաջողվեց:

Սպասենք զարգացումներին: