24.11.2024
Ընթանում է երրորդ հանրապետության կազմաքանդման գռեհիկ պրոցես. Վահե Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

Լաչինի միջանցքը փակվել է Պրահայում Փաշինյան-Ալիև համաձայնության արդյունքում․ Թևանյան

Լաչինի միջանցքը փակվեց Պրահայում Փաշինյանի ու Ալիևի համաձայնությունից հետո։ Այս մասին հայտարարել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

"Փաշինյանը Պրահայում Լեռնային Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս, ինչն էլ հնարավորություն է տվել Ադրբեջանին խախտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և դիմել հանցավոր քայլերի։

Արցախի ապաշրջափակումը ոչ թե տեխնիկական, իրավական, այլ քաղաքական հարթության հարց է։
Լաչինի միջանցքի հետ կապված ԱԺ-ում տեղի ունեցած քննարկման ժամանակ ևս մեկ անգամ հաստատվեցին այս թեզերը։
Մեկ բան ևս՝ Լաչինի միջանցքը փակ է Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների գրեթե 100-տոկոսանոց նույնական, Հայաստանի ու Արցախի իշխանությունների սկզբունքորեն միմյանց հակասող դիրքորոշումների պայմաններում",- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։


VERELQ-ը հիշեցնում է, որ դեկտեմբերի 12-ից Արցախը գտնվում է շրջափակման մեջ: Հանրապետությունում առկա է դեղորայքի, պարենի, վառելիքի պակաս, ուսումնական հաստատությունները փակ են, հիվանդանոցներում վիրահատություններ չեն արվում, մարդիկ զրկված են բուժվելու, կրթվելու հնարավորությունից: